ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Հաագայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք տուն է փլուզվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դեպքի վայրում աշխատող բժիշկներն ու փրկարարները հակված են կարծել, որ փլատակների տակ մարդիկ կան. զոհերի թիվ այս պահին չի նշվում: Տների բնակիչներին տարհանել են, քանի որ տների հետագա փլուզման վտանգ կա:
Ըստ տեղի հրշեջ փրկարար ծառայության ներկայացուցչի՝ պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է: