ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՄԱԿ-ը կօգնի հայ գործարարներին ստեղծել ֆրանկոֆոն աշխարհի գործընկերների հետ կոնտակտների ցանց։
Այս մասին Sputnik Արմենիային ասաց Եվրամիությունում ՄԱԿ—ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչ Պատրիկ Ժիլաբերը։
UNIDO-ն մեծ ծրագրեր ունի՝ ստեղծել Ֆրանկոֆոնիայի գործարարների պրոֆեսիոնալ ցանց։ Հայաստանցի գործարարները կկարողանան նոր գործընկերների գտնել գրեթե 90 երկրներում։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիայում, Բելգիայում կամ Կանադայում բազում հայեր կան։ Սակայն հայ գործարարներն այստեղից ցրվում են աշխարհի ամենաանհավանական անկյուններ, որտեղ ֆրանսերեն են խոսում։ Նման «աֆրիկյան գյուտարարի» մասին արդեն գրել ենք։
«Կարծում ենք՝ նման ցանցը կարող է շատ օգտակար լինել Հայաստանի համար։ Ձեր գործարարները կկարողանան ամրապնդել կապերը Աֆրիկայի ու Ֆրանկոֆոնիայի այլ երկրների շուկաների հետ», - ավելացրեց Ժիլաբերը։
Նախագծի գաղափարը քննարկել են բիզնես-ֆորումում, որն անցկացվել է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում նախորդ տարվա հոկտեմբերին։ Հիմա նախագծին աջակցելու մասին խոսակցություններ են վարում Եվրահանձնաժողովի հետ։