ՌԱԴԻՈ

Բոյաջյան. «Նրա կորուստը մեծ դատարկություն կթողնի»

Կինոգետ Զավեն Բոյաջյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է հանրահայտ երաժիշտ Միշել Լեգրանի մահվան ու անմահության մասին։
Sputnik
Բոյաջյան. «Նրա կորուստը մեծ դատարկություն կթողնի»

Եթե խոսենք կինոերաժշտության մասին, ապա Միշել Լեգրանն ավելի շատ ֆրանսիական կինոյի պատմությանն է պատկանում, քան ներկա ժամանակին, երևի թե ֆրանսիական կինոյի ոսկեդարին։

«Բայց այդ մեղեդիները, որոնք նա է հեղինակել, այնքան կենսունակ էին, որ հաղթահարելով զուտ կինոփաստերի իրողությունը, այսինքն` այդ շրջանակները, տարածվեցին աշխարհով մեկ, կան այսօր»,– ասում է Բոյաջյանը։

Նրա խոսքով` եթե կարճ բնորոշելու լինենք, ապա Լեգրանը ֆրանսիական մշակույթի և արվեստի խորհրդանշական դեմքերից մեկն էր։

«Նրա կորուստը մեծ դատարկություն կթողնի»,– ասում է կինոգետը։

Նրա խոսքով` մխիթարությունն այն է, որ որքան էլ Լեգրանը ֆիզիկապես գոյություն ունենա կամ չունենա, նրա արվեստը միշտ կլինի։