Երևանում կին վարորդը BMW-ով բախվել է էլեկտրասյանը. 4 վիրավորներից 2-ն ուսանող են

Տուժածներին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Երևանի բնակիչ, 28-ամյա Մարիամ Սերոբյանը BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Բագրատունյաց փողոցի թիվ 37 էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել Երևանի հիվանդանոցներից մեկի բակում

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 00։10-ի սահմանում։

Վարորդ Մ. Սերոբյանն ու նրա ուղևորները՝ Երևանի բնակիչներ, 36-ամյա Հայարփի Վանեսյանը, 21-ամյա Վարդ Ասլանյանը, 20-ամյա Սուրեն Բալասանյանը և 21-ամյա Վալերի Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները։

Վիրավորներից Վ. Ասլանյանը և Վ. Ավետիսյանը ուսանողներ են։