Գտել են` ով կարող է լինել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթին հայտնի է դարձել, թե ով կփոխարինի Արման Եղոյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջապես գտնվել է վարչապետի մամուլի խոսնակի թեկնածու։ Այս մասին գրում է «Հրապարակ« օրաթերթը։

«Վարչապետի ընտրությունը, մեր աղբյուրի վկայությամբ, կանգ է առել նախկին դիվանագետ, ՀԱԿ վարչության անդամ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի թեկնածության վրա»,– գրում է պարբերականը։

Թերթի թղթակիցը կապ է հաստատել նրա հետ։ Վարչապետի խոսնակ նշանակվելու հարցին ի պատասխան նա ասել է. «Ես տենց բանի մասին տեղեկություն չունեմ, զանգեք, խնդրում եմ, աշխատակազմ»:

Վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնը թափուր է մնացել Արման Եղոյանի՝ պատգամավոր դառնալուց ի վեր։

Վլադիմիր Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս լուրը։