Երևանում թալանել են Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետի տունը

Անհայտ անձը կամ անձինք ավելի քան 15 մլն դրամի ավելի ոսկյա և արծաթյա զարդեր են գողացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Երևանում կին վարորդը BMW-ով բախվել է էլեկտրասյանը. 4 վիրավորներից 2-ն ուսանող են

Ժամը 20։30-ի սահմանում Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 56-ամյա Արմեն Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։20-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել տուն և այնտեղից հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր և թանկարժեք բջջային հեռախոսներ։

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։

Կայքի տեղեկություններով՝ տուժած Ա. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ Հաշվեքննիչ պալատում՝ որպես գլխավոր մասնագետ։

Հաշվեքննիչ պալատի մասնագետը կրել է 15 մլն դրամից ավելի վնաս։