Ձմեռը փոխում է իր ընթացքը. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար տեղումներ չեն կանխատեսվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Հունվարի 26-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 6-7, ցերեկը՝ 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։

Հունվարի 26-ին, 29-ի ցերեկը և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։