«Երկնագույն հրեշտակ» Սարաֆյանը երկրպագուներին ուրախացրել է նոր լուսանկարով

«Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալի աստղը երկնագույն երանգներով է ներկայացել երկրպագուներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հոլիվուդյան աստղ Անժելա Սարաֆյանը երկրպագուներին հիացրել է իր նրբագեղ զգեստով։

Instagram սոցցանցի իր էջում դերասանուհին լուսանկար է հրապարակել, որը մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ like-երի և հաճոյախոսությունների է արժանացել։ Լուսանկարում Անժելան կարճ երկնագույն զգեստով քայլում է Ամերիկայի Յուտա նահանգի փողոցում։

«Գեղեցկուհի, բելիսիմա, աշխարհի ամենագեղեցիկ կինը, երկնագույն հրեշտակ»,– գրել են երկրպագուները։

Ոմանց էլ մտահոգել է Սարաֆյանի առողջական վիճակը, քանի որ Յուտան բավականին ցուրտ նահանգ է, և ձմռանն այնտեղ շատ ցուրտ է լինում։

Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։ Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: