Իսկական հեքիաթ է. Sputnik Արմենիան հյուրընկալել է լրագրության դպրոցի սաներին

Sputnik Արմենիայի խմբագրությունում մոտ 1.5 ժամ չէին լռում երեխաների հիացական ճիչերն ու զրնգուն ծիծաղը։ Նրանք Sputnik Արմենիա էին այցելել «Sputnik ՄեդիUs» կրթական նախագծի շրջանակում։
Sputnik

Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության և ռադիոյի աշխատակիցները TV-Ideal լրագրության և հաղորդավարների մասնագիտացված դպրոցի պատանի այցելուներին պատմեցին իրենց մասնագիտական պարտականությունների մասին և ցուցադրեցին իրենց հմտությունները։ 7-12 տարեկան 9 աղջիկ ու տղա հետաքրքրությամբ հետևում էին` ինչպես են թղթակիցները պատրաստում իրենց նյութերը, ինչպես է ֆոտոխմբագիրը մշակում լուսանկարները, իսկ ինֆոգրաֆիկայի մասնագետը նյութերը վերածում ինֆոգրաֆիկայի։ Երեխաներն էլ փորձեցին պատկերներ նկարել գրաֆիկական պլանշետով։ Ռադիոտաղավարում նրանք ձայնագրելու և ռադիոհաղորդավարի դերում զգալու հնարավորություն ունեցան։

Իսկական հեքիաթ է. Sputnik Արմենիան հյուրընկալել է լրագրության դպրոցի սաներին

Այս դպրոցը տասը տարի առաջ հիմնել է հայտնի հեռուստահաղորդավարուհի և լրագրող Գայանե Փայտյանը։ Այնտեղ երեխաներին էթիկա և ճիշտ խոսել են սովորեցնում։ Փայտյանի խոսքով` նպատակը մեկն է, որ երեխաներն ապագայում անկախ մասնագիտության ընտրությունից, լայն մտահորիզոն ունենան։

«Լրագրությունն այն ոլորտն է, որն ամեն օր է տպավորություններ նվիրում։ Մենք զգացված ենք, որ մեզ մոտ անցկացրած ժամանակն այդքան հաճելի հույզեր ու հետաքրքրություն ծնեց մեր փոքրիկ հյուրերի մոտ», – ասաց Sputnik Արմենիա լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն։

Իսկական հեքիաթ է. Sputnik Արմենիան հյուրընկալել է լրագրության դպրոցի սաներին

Երեխաներին դասավանդող մասնագետները խոստովանեցին, որ Sputnik Արմենիա այցելելուց հետո երեխաների մեծ մասն ասել են` երբ մեծանան, անպայման այստեղ են աշխատելու։

«Երեխաները հիացած են Sputnik Արմենիայով։ Նրանք ասում են, որ հեքիաթային վայր է։ Նրանց հատկապես դուր է եկել ռադիոտաղավարը։ Արդեն մի քանի օր է` միայն այդ մասին են խոսում, մինչդեռ վերջերս հեռուստատեսություն էին այցելել։ Երեխաները սիրել են նաև Sputnik Արմենիայի աշխատակիցներին։ Ասում են` նրանք այնքան մանրակրկիտ ու պարզ են ամեն ինչ բացատրել, որ անգամ դպրոցների ուսուցիչներն այդպես չեն բացատրում», –ասաց TV-Ideal լրագրության և հաղորդավարների մասնագիտացված դպրոցի հիմնադիր–տնօրեն Գայանե Փայտյանը։

Իսկական հեքիաթ է. Sputnik Արմենիան հյուրընկալել է լրագրության դպրոցի սաներին

«Sputnik ՄեդիUs» նախագծի մասնակիցները ծանոթանում են գործակալության աշխատանքին, մամուլի կենտրոնում հանդիպումներ ունենում գործունեության տարբեր ոլորտի փորձագետների հետ։ Միջոցառումների ընթացքում մասնագետները պատմում են իրենց կուտակած փորձի և սեփական ձեռքբերումների մասին, պատասխանում սկսնակ գործընկերների հարցերրին։

«Sputnik ՄեդիUs» նախագծի շնորհիվ հյուրերը կարող են օգտակար խորհուրդներ ստանալ իրենց ընտրած զբաղվածության ոլորտում իրերի գործնական վիճակի մասին։