Հայ և ֆրանսիացի ժողովուրդների մեծ զավակն իր գլուխգործոցներով կմնա մեզ հետ, մեր սրտերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում նշված է. «Մեծ տխրությամբ ստացա Միշել Լեգրանի մահվան լուրը։ Հայ և ֆրանսիացի ժողովուրդների մեծ զավակն իր գլուխգործոցներով միշտ կմնա մեզ հետ, մեր սրտերում:

Տասնամյակներ շարունակ հազարավոր հայեր Հայաստանում և Սփյուռքում զմայլվել են Լեգրանի հիասքանչ երաժշտությամբ։ Նա մեզ սովորեցրել է սիրել գեղեցիկն ու բարձրաճաշակը՝ անջնջելի հետք թողնելով մեր արդի երաժշտական ճաշակի ձևավորման վրա»,- ասված է վարչապետի հղած ցավակցական հեռագրում։

Նիկոլ Փաշինյանը իր զորակցությունն է հայտնել Միշել Լեգրանի բոլոր հարազատներին և մտերիմներին։