Հորս անունը Վովա է. Փաշինյանը պատասխանեց լրագրողին հետաքրքրող հարցին

Выступление премьер-министра  Армении Никола Пашиняна в штаб-квартире ЕЭК в связи с переходом председательства в органах ЕАЭС к РА от РФ в 2019 году (25 января 2019). Москвa
Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան այցի ընթացքում մեկնաբանել է իր հայրանվան շուրջ Ռուսաստանում առկա թյուրըմբռնումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. «Հորս անունը Վովա է»,– այսօր Ռուսաստանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է ճիշտ դիմել` Նիկոլ Վովաևի՞չ, թե՞ Նիկոլ Վլադիմիրովիչ։

«Ես հասկանում եմ, որ Ռուսաստանում ավելի ընդունված է Վլադիմիր անունը։ Բայց Հայաստանում Վովա անունը բավական մեծ տարածում ունի, հատկապես, այն սերնդի ներկայացուցիչների շրջանում, որին պատկանում է նաև իմ հայրը»,– ասել է Փաշինյանը։

Այսպիսով, ՀՀ վարչապետը շեշտել է, որ իրեն դիմելու ճիշտ ձևը Նիկոլ Վովաևիչն է։