«Քիմ, դու ֆոտոշոպի թագուհի ես». սոցցանցերի օգտատերերն ապշել են Քարդաշյանի լուսանկարներից

Համացանցում հրապարակված երկու լուսանկարներից մեկում երևում է, թե Քիմ Քարդաշյանն ինչ տեսք ունի իրականում, իսկ մյուսում` ֆոտոշոպից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Սոցցանցերում կրկին քննարկում են ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի թեման. այս անգամ նրան ծաղրում են անբնական դեմքի համար։

Օգտատերերը Քիմ Քարդաշյանին մեղադրում են ֆոտոշոպի հնարավորություններից չափից շատ օգտվելու մեջ։ Instagram–ի @fakegirlsfvckya էջում, որը զբաղվում է ֆոտոշոպի օգնությանը դիմած աստղերի դիմակազերծմամբ, հայտնվել է Քարդաշյանի երկու լուսանկարի կոլաժը։ Լուսանկարներից մեկը վերցրել են նրա էջից, իսկ երկրորդը նկարել են պապարացիները։

«Քիմ, դու ֆոտոշոպի թագուհի ես». սոցցանցերի օգտատերերն ապշել են Քարդաշյանի լուսանկարներից

Օգտատերերի մեծ մասն անմիջապես նկատել է տարբերությունը և նշել, որ առաջին լուսանկարում ֆոտոշոպ ու ռետուշ են օգտագործել։

Հենց սա էլ դարձել է քննարկման ու քննադատության թեմա. «Քիմ, ո՞վ է խմբագրում դեմքդ։ Ազատվիր այդ մարդուց», «Սարսափելի շուրթեր», «Երկու տարբեր մարդիկ», «Սպասում և իրականություն», «Կյանքում տարօրինակ քիթ ունի»։

«Քիմը, եթե չգիտեիք, ֆոտոշոպի թագուհի է», – գրել են «մուշտարու աչք» ունեցողները։

Նշենք, որ Քարդաշյանը մշտապես վիրտուալ հանրության ուշադրության կենտրոնում է։ Մարդիկ քննարկում են նրա շպարը, հագուստը, երեխաներին... Քարդաշյանը հաճախ նաև բանավիճում է հեյթերների հետ։