«Այսօրվա խելքն ունենայի, թուրքական «Բեշիկթաշի» հետ պայմանագիր չէի կնքի». Օզբիլիս

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ «Բեշիկթաշի» երկրպագումները հրաշք են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Թուրքական «Բեշիկթաշի» մարզիչն ինձ ինքնադրսևորվելու հնարավորություն գրեթե չի տվել: Այս մասին ասել է Արաս Օզբիլիսը Ստամբուլի հայկական «ՀայԹերթ» պարբերականի հետ զրույցում։

Նշենք, որ Արաս Օզբիլիսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բեշիկթաշին», սակայն ֆուտբոլիստն այժմ վարձավճարով հանդես է գալիս հոլանդական «Վիլլեմ II» ակումբում: Նա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան է։

Մարկոս Պիզելին վիրահատվել է Բրազիլիայում

«Ստամբուլն իմ ծննդավայրն է ու հրաշալի մեգապոլիս: Սակայն, եթե ընդհանրապես խաղադաշտ դուրս չեմ գալիս, այնտեղ մնալու իմաստ չկա», - ասել է ծնունդով Թուրքիայից հայազգի ֆուտբոլիստը։ Նա նշել է, որ պետք է լուրջ քննարկի հարցն ակումբի ղեկավարության հետ:

Օզբիլիսի խոսքո, եթե ««Բեշիկթաշի» հետ պայմանագիր ստորագրելիս ներկայի խելքն ունենար, մի փոքր ավելի երկար կմտածեր»:

Ֆուտբոլիստը չի թաքցրել, որ պայմանագիրը ստորագրելուց Հայաստանի և Թուրքիայի միջև եղած խնդիրներն իրեն անհանգստացրել են, սակայն «Բեշիկթաշի» երկրպագուները նրան շատ ջերմ են ընդունել: