ՌԱԴԻՈ

Հովսեփյան. «Հայաստանում թափառող կենդանիների խնդիրը գալիս է նրանց հարցը սխալ լուծելուց»

Երևանի ավագանու անդամ, Դինգո թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է թափառող կենդանիների խնդիրների մասին։
Sputnik
Հովսեփյան. «Հայաստանում թափառող կենդանիների խնդիրը գալիս է նրանց հարցը սխալ լուծելուց»

Նա նշում է, որ միգուցե այսօր շները մեզ այնքան պետք չեն, ինչքան որ նախկինում են պետք եղել, բայց շներին մենք ենք ընտելացրել, մենք ենք գայլից դարձրել շուն, հետևաբար մենք, որպես մարդ, բոլորս պատասխանատու ենք, քանի որ ստեղծել ենք այն իրավիճակը, որում այսօր հայտնվել են թափառող շները։ 

«Հայաստանում թափառող կենդանիների խնդիրը գալիս է նրանց հարցը սխալ լուծելուց, բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է խնդիրը լուծել։ Ուղղակի դա երկարատև պրոցես է։ Դա հնարավոր է անել մասսայական ստերջացման արդյունքում։

Խնդիրները նրանում է, որ նախկինում պետական բյուջեից գումարներ են դուրսգրվել ստերջացման թեմայով, բայց կենդանիները սպանվել են»,–նկատում է պատասխանատուն։

Նրա խոսքով` մեր ամբողջ խնդիրը միայն այն չէ, որ փողոցի կենդանիների հարցը չի լուծվել, այլ նաև տերերով կենդանիների հարցում էլ չունենք կոնկրետ ծավալած գործունեություն։