Փաշինյանն ու Մեդվեդևը հանդիպել են Մոսկվայում

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպումը կայացել է հայկական կողմի խնդրանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը առևտրատնտեսական համագործակցությանը, ինչպես նաև փոխգործակցության այլ ասպեկտներին առնչվող մի շարք արդիական հարցեր է քննարկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ հանդիպումը կայացել է հայկական կողմի խնդրանքով։

«ՌԴ կառավարության ղեկավարի և Հայաստանի վարչապետի բանակցությունը կայացել է հունվարի 25–ին Մոսկվայում», – նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողն է։ 1991թ–ից ռուսական ներդրումները Հայաստանում կազմել են մոտ 6,1 միլիարդ դոլար։