ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերը որևէ օգուտ տալ չեն կարող։ Այս մասին այսօր ԵՏՀ կենտրոնական գրասենյակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողներին հարցերին։
Փաշինյանը հիշեցրեց, որ պատգամավոր եղած ժամանակ դեմ է քվեարկել Եվրասիական միությանը միանալուն, իսկ ավելի ուշ քննարկումներ է անցկացրել ԵԱՏՄ–ից դուրս գալու վերաբերյալ։
«Սակայն եթե մենք կարծում ենք, որ դա սխալ որոշում է, չի նշանակում, որ սխալներն ուղղելու համար պետք է ճիշտ հակառակ քայլեր անել։ Օրինակ բերեմ։ Բարաք Օբաման կարծում էր, որ Բուշը սխալ է արել, երբ զորք է մտցրել Իրաք։ Զորքը հանեցին և ի՞նչ ստացան։ Իսլամական պետություն (արգելված է մի շարք երկրներում – խմբ.)։ Կարծում եմ` սա փաստ է», – ավելացրեց Փաշինյանը։
Այսօր Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ երկրի ղեկավարության ջանքերը պետք է ծառայեն նրան, որպեսզի Եվրասիական միությունն ավելի արդյունավետ դառնա մասնակիցների համար։ Նույնը վերաբերում է նաև պաշտպանական միությանը` ՀԱՊԿ–ին։
Փաշինյանը կրկնել է` պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի անդամությունն այդ կազմակերպություններում ավելի արդյունավետ, օգտակար և հեռանկարային լինի։