Փաշինյանը չցանկացավ պատմել Ալիևի հետ զրույցի մանրամասները

ՀՀ վարչապետը էթիկապես ճիշտ չի համարում Ադրբեջանի նախագահի հետ զրույցի մանրամասների հրապարակումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը խոսել է բացառապես Հայաստանի անունից։ Այսօր Մոսկվայում, պատասխանելով լրագրողների հարցին, այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ո՞ւմ հետ էր հեռախոսով խոսում Փաշինյանը Ալիևի հետ հանդիպումից առաջ. «Փաստ»

«Ես բազմիցս ասել եմ, որ կարող եմ ներկայացնել Հայաստանը, բայց ոչ Արցախի Հանրապետությունը, որովհետև Ղարաբաղի քաղաքացիներն ինձ չեն ընտրել, նրանք ընտրում են իրենց նախագահին ու խորհրդարանը»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ իսկ պատճառով չի կարող բանակցություններ վարել Արցախի անունից։

Փաշինյանը նշեց, որ քաղաքացիներին հետաքրքրում են բանակցությունների բոլոր մանրամասները, բայց դրանք բացահայտելն ինքն էթիկապես սխալ է համարում։

Իսկ ինչ վերաբերում է Ալիևի հետ զրույցին, Փաշինյանը հայտարարեց, որ այն ընթացել է նախկինում արված հրապարակային հայտարարությունների շուրջ։ Նրա խոսքով` բերանբացություններում էական արդյունքներ չկան, քանի որ հանդիպումը «ուղղակի շփում» է եղել։

«Ո՛չ Ալիևը, ո՛չ ես արդյունքներ չէինք ակնկալում։ Իհարկե, խոսում էինք ղարաբաղյան հակամարտության խնդրի մասին»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով` իրենք խոսել են խնդրի շուրջ իրենց ու երկու ժողովուրդների ընկալումների մասին։

Հիշեցնենք` հունվարի 22-ին Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ: