Նարեկ Սարգսյան–Ֆրանկլին Գոնսալեսին հայտնաբերել են մեկ այլ անձի միջոցով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե ինչպես են իրավապահները հայտնաբերել Սերժ Սարգսյանի`Հայաստանից հեռացած եղբորորդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու գործընթացը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Սերժ Սարգսյանի եղբորորդին Հայաստան դեռ չի բերվել. չեխերը չեն շտապում նրան արտահանձնել

«Սարգսյանը, որ հայտնաբերվելիս իրավապահներին ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով, փորձում է ներկայանալ որպես փախստական ամեն կերպ ձգձգելու և խոչընդոտելու իր արտահանձնումը»,– հայտնում է պարբերականը։

Թերթը նաև հայտնում է, որ իրավապահները Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Պրահայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում, որտեղ, ըստ թերթի, նա մենակ չի եղել, և Հայաստանը լքել էր մեկ այլ անձի հետ։

Ու երբ այդ անձը 2018 թվականի դեկտեմբերին վերադարձել է Երևան, հայ իրավապահները նրան ուշադրության կենտրոնում են պահել, ու այդպես պարզել, թե որ երկրում է թաքնվում նախկին նախագահի եղբորորդին։