Հայաստանը ջանք չի խնայի ԵԱՏՄ–ն զարգացնելու համար. Փաշինյան

Հունվարի 1-ից Հայաստանը ստանձնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մարմինների նախագահությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ԵԱՏՄ–ն կայացել է որպես հաջողակ ինտեգրացիոն միավորում, այսօր ԵՏՀ գլխամասային գրասենյակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անցած տարիների ընթացքում ԵԱՏՄ–ում հիմնական տնտեսական ցուցանիշներով դրական դինամիկա է արձանագրվել։ Եվրասիական ինտեգրման մի շարք ուղղություններով կարևորագույն որոշումներ են կայացվել։ Այդ հարցում դժվար է գերագնահատել ԵՏՀ–ի աշխատանքը», – իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընթերցեց ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձը։

Ծխախոտային ճգնաժամ. ո՞ւմ է շահավետ գնային խառնաշփոթը ակցիզային հարկի բարձրացման պատճառով

«Հայաստանը հունվարի 1-ից ստանձնեց նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում: Հայաստանի նախագահությունն համընկնում է ԵԱՏՄ–ի մասին պայմանագրի 5-ամյակի հետ։ Անցած 5 տարիների ընթացքում Միությունը կայացավ որպես հաջող ինտեգրացիոն միավորում և անկախ առաջին տարիների դժվարություններից, ներկա պահին փոխադարձ առևտրի և կառույցների դիվերսիֆիկացման, ինչպես նաև առևտրային և տնտեսական հարաբերությունների վստահ աճի տեմպեր է ցուցադրում», – ասաց Փաշինյանը։

ԵԱՏՄ երկրների համար Եվրասիական ինտեգրացիան առաջնահերթ ուղղություն է, որը թույլ է տալիս բարելավել պայմանները բիզնեսի համար, ընդլայնել համագործակցությունն ավանդական գործընկերների հետ և նոր գործընկերներ գտնել` նպատակ ունենալով իրացնել ինտեգրացիոն միավորման տնտեսական ներուժը։

Միևնույն ժամանակ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն ԵԱՏՄ–ի ինստիտուցիոնալ զարգացումը շարունակելու և աշխուժացնելու համար։

«Հայաստանն իր հերթին ջանք կգործադրի ինտեգրման դրական դինամիկան պահպանելու, ինչպես նաև մեր երկրների տնտեսական աճին խանգարող խնդիրները լուծելու համար», – նշել է Փաշինյանը։

Նշենք, որ ԵԱՏՄ աշխատանքային մարմիններում նախագահությունը 2019 թվականին անցավ Հայաստանին։

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։