Մեկ տարի անց մենք կունենանք ավելի համախմբված և արդյունավետ միություն. Փաշինյանը խոստացավ

Թվիթերի իր էջում ՀՀ վարչապետը խոստացել է ներդնել բոլոր ջանքերը` ԵԱՏՄ–ն ավելի հզոր դարձնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ մեկ տարի անց Եվրասիական տնտեսական միությունը լրիվ այլ տեսք ու բովանդակություն է ունենալու։

Ինչպես գիտենք, այս տարվա հունվարի 1–ից Հայաստանը ստանձնել է նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում։

Հայաստանը դուրս կգա՞ ԵԱՏՄ–ից. Փաշինյանը պատասխանել է հարցին

Թվիթերի իր էջում ՀՀ վարչապետը խոստացել է ներդնել բոլոր ջանքերը` միությունը ավելի հզոր դարձնելու համար։

«Հայաստանը հունվարի 1-ից ստանձնեց նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում: Վստահ եմ, որ մեկ տարի անց մենք կունենանք ավելի համախմբված և արդյունավետ միություն կունենանք, միություն, որը կծառայի մեր բոլորի տնտեսական, պետական և ազգային շահերին»,–գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ԵԱՏՄ աշխատանքային մարմիններում նախագահությունը 2019 թվականին անցավ Հայաստանին։

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։