Ռումբի մասին ահազանգ. ԱԻՆ-ը մեկնել է «դեպքի» վայր

Դեպքի վայր է մեկնել նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 25-ին` ժամը 21:05-ին, ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: