«Աերոֆլոտը» նախազգուշացնում է. Երևանից Մոսկվա չվերթներ են չեղարկվել

Ռուսական ընկերությունը որոշում է ընդունել թռիչքները չեղյալ հայտարարելու մասին սպասվող առատ ձյան պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. «Աէրոֆլոտ» ընկերության 130 չվերթներ չեղարկվել են հանգստյան օրերին անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Չեղյալ հայտարարված թռիչքների ցուցակում է Երևան–Մոսկվա (SU1861) չվերթը` նախատեսված հունվարի 26–ին։ Չի կայանա նաև Մոսկվա–Երևան (SU1868) թռիչքը` նշանակված հունվարի 27–ին։

Կենսաթոշակային ստաժ, բժշկական ծառայություն. հայ «խոպանչիների» խնդիրները ՌԴ–ում

Ավիաընկերության հաղորդագրությունում նշվում է, որ հունվարի 26–ին կչեղարկվեն 68 չվերթներ, հունվարի 27–ին` 63։

«Ուղևորներին տեղեկացնելն իրականացվում է տեղեկատվության և տոմսեր ամրագրելու կենտրոնի միջոցով։ Գրանցվելու համար ժամանած ուղևորները կապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով «Աերոֆլոտի» դաշնային ավիացիոն կանոններին և չափանիշներին համապատասխան», – ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, չեղյալ են հայտարարվել Մոսկվայից Լոնդոն, Ստամբուլ, Բուխարեստ, Հռոմ, Միլան, Հելսինկի, Տալին և հակառակը չվերթները, ինչպես նաև դեպի մի շարք ուրիշ եվրոպական և ռուսական քաղաքներ։

Եղանակի կանխատեսման համաձայն, հանգստյան օրերին Մոսկվայում և Մոսկվայի շրջանում ձյուն է տեղալու` տեղ–տեղ առատ, սպասվում է մրրիկ և ձնաբուք։