ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայտնի բրիտանացի գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսը` «Մոխրագույնի 50 երանգները» համաշխարհային բեսթսելերի հեղինակը, ապրիլին կհրապարակի նոր էրոտիկ սիրավեպ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հրատարակիչների անոնսում հաղորդվում է, որ «Միստերը» (The Mister) նոր գրքում ներկայացվում է երիտասարդ անգլիացի արիստոկրատի և առեղծվածային երիտասարդ կնոջով նրա հրապուրվելու մասին պատմությունը։
Գրողն իր սիրավեպն անվանել է 21–րդ դարի Մոխրոտի պատմություն։
Սիրավեպը կհրապարակվի ապրիլի 16–ին՝ միաժամանակ ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում։