Կիևի դատարանն Ուկրաինայի նախկին նախագահին 13 տարվա ազատազրկման դատապարտեց

Վիկտոր Յանուկովիչը մեղադրվում էր պետական դավաճանության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Կիևի դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին 13 տարվա ազատազրկման է դատապարտել «պետական դավաճանության և ագրեսիվ պատերազմի հրահրմանն աջակցելու» գործով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պորոշենկոյին ծաղրում են պիջակի պատճառով. լուսանկար

Վճիռն ընթերցել է դատավոր Վլադիսլավ Դևյատկոն։ Յանուկովիչին նաև մեղադրանք էր առաջադրվել Ուկրաինայի տարածքային ամբողջականության հանդեպ իրականացված ոտնձգություններին սատարելու մեղադրանքով, բայց այս հոդվածով նա արդարացվել է։ Ուժի մեջ է մնացել նաև նրա գույքը կալանքի տակ պահելու որոշումը։

Յանուկովիչի պաշտպան Ալեքսանդր Բայդիկը հայտարարել է, որ բոլոր մեղադրանքները հիմնվում են բացառապես այն ակտով, որը տվել է դատախազը։

Վճիռը հայտարարվել է հեռակա կերպով, քանի որ Վիկտոր Յանուկովիչը 2014 թվականից արտերկրում է:

Պետական դավաճանության վերաբերյալ նրա գործի քննությունը սկսվել է 2017 թվականի վերջից: Մեղադրող կողմը ի սկզբանե պահանջում էր նրան ցմահ ազատազրկել, սակայն ավելի ուշ պահանջել էր 15 տարվա ազատազրկում: Նշենք, որ ինքը՝ Յանուկովիչն իրեն մեղավոր չի համարում: