Պորոշենկոյին ծաղրում են պիջակի պատճառով. լուսանկար

Ուկրաինայի նախագահն արդեն հասցրել է մարդկանց ուշադրության կենտրոնում հայտնվել ճմռթված տաբատի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագահական ընտրության նախաշեմին հայտնվել է վիրտուալ հանրության ուշադրության կենտրոնում. սոցցանցերի օգտատերերի ծաղրի թեման է դարձել ուկրաինացի նախագահի պիջակը, որի մի հատվածը հայտնվել է տաբատի տակ։

Լուսանկարը Facebook–ում է հրապարակել բլոգեր Տատյանա Մոնտյանը։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Պորոշոնեկոն անհարմար դրության մեջ է հայտնվել Իսրայելում Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ հանդիպման ժամանակ։

Լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել։ «Ինչու՞ է նա պիջակը դրել կիսավարտիքի տակ»,– գրել է Մոնտյանը։

Ինչ–որ մեկը փորձել է արդարացնել նրան` նշելով, որ նախագահն ուզում է ցույց տալ, թե ինքը սովորական ուկրաինացի տղա է։

Ոմանք էլ մեղադրանքի սխալն ուղղել են կնոջ կողմ` նշելով, որ Մարինա Պորոշենկոն չի հետևում ամուսնուն։

Ուկրաինայի նախագահի ընտրությունը նախատեսված է մարտի 31-ին։