ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում մասնակցեց տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրին և գրավեց 26-րդ տեղը՝ չնվաճելով ազատ ծրագրում հանդես գալու իրավունք։
Կարճ ծրագրին մասնակցում էին 37 գեղասահորդ։ Հայրապետյանը ստացավ 59,87 միավոր։
Առաջին հորիզոնականում հայտնվեց ռուս Միխայիլ Կոլյադան (100,49 միավոր), երկրորդում Ալեքսանդր Սամարինը (91,97 միավոր), երրորդում` իսպանացի Խավիեր Ֆերնանդեսը (91,84 միավոր)։
Նշենք, որ կանանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում գրավել էր 21-րդ տեղը եւ հունվարի 25-ին կներկայացնի նաեւ ազատ ծրագիրը: