Հայաստանի դեսպանությունը պարզել է` ՌԴ–ում վթարված միկրոավտոբուսում հայեր եղել են, թե ոչ

ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը ճշտել ու նոր տեղեկություններ է հրապարակել հունվարի 24-ին Վորոնեժի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ռուսաստանյան լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը` Ռուսաստանի տարածքում հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի վթարի մասին, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը։

Դիվանագիտական ներկայացուցչության ճշտած տեղեկությունների համաձայն` վթարված «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը հայաստանյան համարանիշով չէ, և վթարի հետևանքով տուժածների մեջ հայազգի քաղաքացիներ չկան։

Հիշեցնենք` այսօր`հունվարի 24-ի վաղ առավոտյան, Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ում, ՌԴ Վորոնեժի մարզում, ավտովթար է տեղի ունեցել: Նախապես հայտարարվել էր, որ վթարված միկրոավտոբուսը եղել է ՀՀ պետհամարանիշով։