Վորոնեժում վթարի է ենթարկվել ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսը. կա զոհ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի արդյունքում զոհվածի և տուժածների ինքնությունն ու քաղաքացիությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ռուսաստանի ՌԴ Վորոնեժի մարզում ավտովթարի է ենթարկվել հայկական պետհամարանիշներով միկրոավտոբուսը։ Կա զոհ։

Այս տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Հայտնում ենք, որ այսօր`հունվարի 24-ի վաղ առավոտյան, Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին՝ ՌԴ Վորոնեժի մարզում, տեղի է ունեցել ավտովթար՝ ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ։

Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի արդյունքում զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց»,–ասված է հայտարարության մեջ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի արդյունքում զոհվածի և տուժածների քաղաքացիությունն ու վթարի մանրամասները։