Հետախուզվող կինը բերման է ենթարկվել օդանավակայանից

Եվս երկու հետախուզվողներ հայտնաբերվել են «Շիրակ» օդանավակայանում և Բագրատաշենի անցակետում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 23-ին, ժամը 06.50-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» գծային բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Ամալյա Ս.-ն:

Հատուկջոկատայիններն Արտաշատում գործողություն են իրականացրել. տեսանյութ

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նա 2016 թ. նոյեմբերի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 1-ին մասով (Խարդախության փորձը) եւ 325 հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)  մեղադրանքով:

Սամուել Ֆարմանյանը բերման է ենթարկվել. երկրորդ «թալանչին» էլ հայտնաբերվեց. տեսանյութ

Ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների կողմից էլ հունվարի 23-ին, ժամը 21.05-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 32-ամյա Աբրահամ Բ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 1-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի  1-ին մասի (Գողության փորձը) մեղադրանքով:

Իսկ Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից հունվարի 24-ին, ժամը 00.30-ին,  ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 50-ամյա  Կարապետ  Կ.-ն, որը  հունվարի 18-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Նիժեգորոդսկի մարզի ՆԳՎ Նիժնի Նովգորոդ քաղաքի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական  օրենսգրքի  159/5 հոդվածի 2-րդ մասի (Խարդախությունը) հատկանիշներով: