Բաթոյանն այցելել է Իզմիրլյանի անվան մանկատան պատուհանից ընկած երեխային

Մանկատուն են այցելել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, նախարարի խորհրդական Արայիկ Արշակյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 24-ին արտակարգ միջադեպ է գրանցվել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: 11-ամյա երեխան զուգարանում բացել է պատուհանը և ճաղավանդակների արանքից ընկել է ներքև:

Քարսիթները կարող են փրկել երեխաներին. Թորոսյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել, որը հիմնված է  մանկատան աշխատակիցների բացատրությունների վրա:

Ըստ այդմ՝ մանկատանը խնամվող 11-ամյա Ա. Ն.-ն դաստիարակի ուղեկցությամբ գնացել է զուգարան: Ուղեկցող դաստիարակը սպասել է, որ երեխան դուրս գա, բայց երեխան բացել է պատուհանը և ճաղավանդակների արանքից ընկել է ներքև:

Տեղեկացնում ենք, որ երեխան ունի բավարար ինքնասպասարկման ունակություններ: Երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա անցել է համապատասխան հետազոտություններ: Վնասվել են տղայի ոտքերը, իրականացվել է անհրաժեշտ օգնություն:

Այս պահին երեխան մանկատանն է: Մանկատուն են այցելել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, նախարարի խորհրդական Արայիկ Արշակյանը:

Ըստ նորանշանակ նախարարի, չնայած երեխայի ոտքի վնասվածքին, առաջին բանը, որ նա ուզել է, եղել է իր գնդակը:

Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրել է, որ երեխաների ֆիզիկական անվտանգությունն իր ուշադրության կենտրոնում է և նման դեպքերը բացառելու համար առաջիկայում հանձնարարականներ կստանան բոլոր հաստատությունների ղեկավարները: