Հայաստանի և Ռուսաստանի գործարարների կապերի սերտացումն են քննարկել Փաշինյանն ու Տիտովը

Կարևորել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու առևտրատնտեսական կապերի հետագա խորացումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահին կից ձեռներեցների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու առևտրատնտեսական կապերի հետագա խորացումը:

Տվյալ դեպքում կարևոր չէ` Փաշինյանին սիրում ես, թե ոչ. եթե չստացվի, բոլորը կպարտվեն

Այդ առումով, զրուցակիցները քննարկել են երկու երկրների գործարարների միջև կապերի սերտացմանը, Հայաստանում ռուսաստանյան նոր ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Գլոբալ Էներջի Սիմենս» ընկերության ղեկավար Լիզա Դեյվիսի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին և նոր նախագծերի կյանքի կոչման հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ հանդիպմանը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Վարչապետը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և կառավարության՝ տնտեսության զարգացմանն ուղղված  առաջնահերթությունները և ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից բիզնես հատվածի ազդակներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր։

Նշենք՝ նախորդ տարի Հայաստանը ինը տարի դադարից հետո էր Դավոս մեկնել։ Համաշխարհային տնտեսական ֆորումում պատվիրակության ղեկավար, այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր Նիդեռլանդների գործադիրի ղեկավարի, Ռուսաստանի փոխվարչապետի, Զարգացման ասիական բանկի ու Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տնօրենների հետ, նաև Կանադայից ու Էմիրություններից խոշոր ներդրումային ընկերությունների ղեկավարների հետ։