ԱԱԾ-ն ՊԵԿ-ի գործը չի անում. Անանյան

Բագրատաշենի սահմանային անցակետում կուտակված ավտոմեքենաների քանակի ամսին ինֆորմացիան Դավիթ Անանյանը չհրապարակեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Բագրատաշենի սահմանային անցակետում կուտակված ավտոմեքենաների մեծ մասը աջակողմյան ղեկով են։ Անդրադառնալով երեկ ԱԱԾ տարածած հաղորդագրությանը` այսօր լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Շատ են, մեծ մասը՝ աջակողմյան»,- ասաց նա՝ հավելելով, որ աջակողմյան ղեկովներինը գերազանցում է 50%-ը։

Ի՞նչ է կատարվում սահմանային անցակետում. ԱԱԾ–ն ժամանակ է տվել վարորդներին. լուսանկարներ

Իսկ, թե ընդհանուր առմամբ ինչ քանակի ավտոմեքենա կա կուտակված անցակետում, Անանյանը չհրապարակեց։ Անդրադառնալով երեկ ԱԱԾ տարածված մեկնաբանությանը, թե այդ գերատեսչությունն իր վրա է վերցրել ՊԵԿ-ի գործառույթը, Անանյանը հայտնեց, որ Արթուր Վանեցյանը անցակետ է մեկնել մոնիթորինգի իրականացման համար ու արձանագրել նման վիճակ։ Իսկ հաղորդագրությունը տարածվել է խնդիրը համատեղ քննարկելուց հետո։

Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 23–ին, ՀՀ ԱԱԾ–ն հաղորդագրություն և լուսանկարներ էր տարածել, որում նշվում էր, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետում կայանված տրանսպորտային միջոցները, հիմնականում` աջ ղեկով, խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:ԱԱԾ–ն կոչ է անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում անցման կետի տարածքից դուրս բերել իրենց ավտոմեքենաները։

Ավտոմեքենաների սեփականատերերին տրվում է ժամկետ մինչև հունվարի 31-ը, դրանից հետո ԱԱԾ–ն խոստանում է կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ։