ՌԱԴԻՈ

Աշոտյան. «Հայաստանի նոր իշխանությունը քանդում է բանակցային պրոցեսում ՀՀ–ի ամրոցները»

ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչն անհանգստացած է ղարաբաղյան բանակցություններում ՀՀ նոր իշխանության վարած քաղաքականությամբ։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։
Sputnik
Աշոտյան. «Հայաստանի նոր իշխանությունը քանդում է բանակցային պրոցեսում ՀՀ–ի ամրոցները»

Ղարաբաղյան հակամարտության հետ կապված Արմեն Աշոտյանի մտահոգությունները ոչ միայն չեմ փարատվում, այլև ավելի են խորանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահը։

«Ամեն անգամ իշխանությունները նոր առիթ են տալիս այդ մտահոգությունները խորացնելու և հարցերի պատասխանը չստանալով ավելի կասկածամտությամբ ու իշխանությունների հանդեպ քննադատությամբ լցվելու»,– ասաց նա։

Հիմնական մտահոգությունները, ըստ նրա, կապված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումների հետ։ Աշոտյանի համոզմամբ` ՀՀ նոր իշխանությունը դրանցով քանդում է բանակցային պրոցեսում ՀՀ–ի «ամրոցները»` դիրքերը` միաժամանակ ոչ մի տեսանելի այլընտրանք չառաջարկելով։