ԱԺ աշխատակազմի մեքենաները կկրճատվեն. Միրզոյան

Էականորեն նվազեցվելու է նաև հատկացվող բենզինի չափաքանակները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։

Կառավարությունը հրաժարվում է ծառայողական մեքենաներից. 43 վարորդ կմնան անգործ

Այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ում իր էջի միջոցով:

«Ուզում եմ տեղեկացնել դեռևս մեկ շաբաթ առաջ կայացված իմ և ԱԺ աշխատակազմի ղեկավարի մի որոշման մասին։ Հետայսու ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը»,- գրել է ԱԺ նախագահը։

Միրզոյանը տեղեկացրել է նաև, որ աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ: Տրանսպորտային այդ միջոցները, ըստ ԱԺ նախագահի, առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա կիրականացնեն պահանջվող տեղափոխումը։