ՌԴ–ում Հայաստանի 3 քաղաքացու խիստ ռեժիմի գաղութ կտանեն վարորդների վրա հարձակվելու համար

Հանցագործներին մեղադրվել են բռնություն գործադրելու եւ գույքը ոչնչացնելու մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ռուսաստանում Հայաստանի երեք քաղաքացիներ խիստ ռեժիմի գաղութ կտեղափոխվեն հեռագնաց վարորդների վրա հարձակվելու համար:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովի Դեն պարբերականը։

Հայերի մասնակցությամբ վեճի հետքերով. ինչպես է սպանությունը մանիպուլյացիայի գործիք դառնում

Հանցագործությունները կատարվել են հարավուրալյան միջքաղաքային մայրուղիների վրա 2016 թվականի ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

ՀՀ երեք քաղաքացի մեղադրվում են բռնության և ունեցվածքի ոչնչացման կիրառմամբ շորթման, որպես զենք օգտագործված առարկաների կիրառմամբ ավազակային հարձակումների, ինչպես նաև խոշոր չափով՝ մոտ 700 հազար ռուբլու ուրիշի ունեցվածքի բացահայտ հափշտակման մեջ:

Նրանք մասնակի են ընդունել իրենց մեղքը: Նրանք ազատազրկման են դատապարտվել 5, 7, 5 ու 9 տարի ժամկետներով և պատիժը կրելու են ընդհանուր ու խիստ ռեժիմի ուղղիչ գաղութներում:

Դատապարտյալները և նրանց պաշտպանները մտադիր են բողոքարկել դատավճիռը։

Չելյաբինսկի մարզային վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով դատավճռի օրինականության վերաբերյալ դատախազի դիրքորոշումը, հայցվորների բողոքը չի բավարարել: