Օպերայի հարակից տարածքի սրճարանները ուրվական են դարձել. ֆոտոշարք

Sputnik

Ավելի վաղ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում գտնվող սրճարանները քանդելու մասին տեղեկություն էր ստացվել։ Հունվարի 15-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և առաջին գծում գտնվող սրճարանները քանդելու մասին քաղաքապետարանի որոշումը վերջնական է և անդրժելի։ Սրճարանների սեփականատերերի հիմնական մասը համաձայն չէ քաղաքապետարանի որոշման հետ։ Ոմանք արդեն ծանուցումներ են ստացել վարձակալած տարածքներն ազատելու մասին։ Սրճարանները քանդելու դեպքում գործարարները մտադիր են փոխհատուցում պահանջել։

Քաղաքապետը հերքեց տեղեկությունն այն մասին, որ այս որոշումը հատուկ ընդունվել է մի քանի օբյեկտներ քանդելու համար, որոնք ոչ պաշտոնական վարկածի համաձայն, պատկանում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներին։ «Տարիներ շարունակ քաղաքի բնակիչները բողոքում էին թատրոնի տարածքը «զավթելու» վերաբերյալ, և այսօր իշխանությունները կարող են կատարել բնակիչների ցանկությունը և մտադիր են ազատել մշակութային հաստատության շուրջ գտնվող տարածքը», – պարզաբանել է քաղաքապետը։

Նա չհերքեց, որ այդ հատվածում գործող տնտեսվարող սուբյեկտները քաղաքապետարանի հետ պայմանագրեր ունեն։ Ընդ որում Մարությանն ավելացրեց, որ քաղաքային իշխանությունները գործելու են օրենքի շրջանակում և փաստաթղթերի համաձայն։

1 / 18
Օպերային թատրոնի շենքը
2 / 18
Սրճարանի գովազդ` Օպերային թատրոնի շենքի կողքին
3 / 18
Աղջկա արտացոլանքը Օպերային թատրոնի շենքին հարակից սրճարանի ապակու վրա
4 / 18
Օպերային թատրոնի շենքին հարակից տարածքում գտնվող բացօթյա սրճարան
5 / 18
Ջազվե
6 / 18
Օպերային թատրոնի շենքին հարակից սրճարան
7 / 18
Օպերային թատրոնին հարակից սրճարան
8 / 18
Հովհաննես Թումանյանի արձանն ու սրճարանի գովազդային վահանակը
9 / 18
Օպերային թատրոնին հարակից սրճարանի աշխատակցուհի
10 / 18
Սուրճի միանգամյա օգտագործման բաժակ
11 / 18
Օպերային թատրոնի հարակից տարածքում գտնվող սրճարանի կողքով անցնող մարդիկ
12 / 18
Օպերային թատրոնին հարակից տարածքում գտնվող սրճարանի կապույտ սրահ
13 / 18
Օպերային թատրոնին հարակից տարածքում գտնվող սրճարանի աշխատակցուհի
14 / 18
Օպերային թատրոնին հարակից տարածքում գտնվող սրճարանի կողքով անցնող մարդիկ
15 / 18
Այցելու
16 / 18
Սրճարանի գովազդ
17 / 18
Витрина кафе у здания Оперного театра
18 / 18
Здание оперного театра