Ռեգիոնալ իրավիճակ, երկկողմ հարաբերություններ. ի՞նչ չեն քննարկել Փաշինյանն ու Բոլթոնը

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հեռախոսազրույց են ունեցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Այս մասին վարչապետը տեղեկացրեց իր Facebook-ի էջի միջոցով:

«Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը նշում է, որ պայմանավորվել են շարունակել քննարկումները հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

Հետգրության մեջ ՀՀ վարչապետը ֆիքսել է, որ Արցախի հարցին չեն անդրադարձել: