ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ հունվարի 31-ին և փետրվարի 1-ին պաշտոնական այցով մեկնելու է ԳԴՀ՝ կանցլեր Անգելա Մերկելի հրավերով:
Կառավարության մամուլի ծառայությունն այցի վերաբերյալ առայժմ մանրամասներ չի հայտնում։
Նշենք, որ Փաշինյանն այս պահին Շվեյցարիայում է, որտեղից մեկնելու է Ռուսաստան։