ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանովը Facebook-ի իր էջում հայտնում է, որ 2018թ.-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեով նախատեսված 7 818 000 000 դրամից 1 021 000 000–ը տնտեսվել է և վերադարձվել պետական բյուջե։
Աղաջանյանը նշում է, որ խնայված գումարը կազմում է տարեկան ամբողջ բյուջեի 13.05%-ը։
Էդուարդ Աղաջանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ խնայողությունները կատարվել են ապարատի պահպանման ծախսերի և այլ ընթացիկ ծրագրերի հաշվին։