Բժշկական բուհի դիպլոմի առկայությունը բավարար չէ բժիշկ աշխատելու համար. նախարար

Հայաստանի առողջապահության նախարարությունը կխստացնի բժշկական արտոնագրեր ստանալու պրոցեսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. «Անհրաժեշտ է հատուկ քննություն սահմանել բժշկի արտոնագիր ստանալու համար»,– այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր երկրում արտոնագիր են տրամադրում բուժհաստատությունները։ Բժիշկները բարձրագույն կրթություն, դիպլոմներ են ստանում և համապատասխան կրեդիտներ հավաքում, որոնք թույլ են տալիս նրանց ապագայում համապատասխան պաշտոններ զբաղեցնել։ Մենք մտածում ենք այդ համակարգը փոխելու մասին», – ասաց Թորոսյանը։

Քարսիթները կարող են փրկել երեխաներին. Թորոսյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել

Խոսքն այն մասին է, որ դիպլոմի առկայությունը պետք է բավարար չլինի բժիշկ աշխատելու համար։ Առողջապահության նախարարությունում մտածում են ամերիկյան մոդելը ներդնելու մասին. քննություն հանձնել բժիշկ աշխատելու համար։

Այդ մոդելն ապագայում կկիրառվի նաև բժշկական բուհերում։

«Այժմ մենք նման համակարգ չունենք։ Այն պետք է զարգացնել, եթե նման որոշում ընդունվի», – ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով` նման փոփոխություններն անհրաժեշտ կլինեն առաջին հերթին ապագա բժիշկների մասնագիտական որակները գնահատելու համար։

Ավելին`առողջապահության նախարարությունը կձգտի, որ իր ներկայացուցիչները ներկա լինեն բժշկական բուհերում ուսանողների ավարտական քննություններին։