Ի՞նչ է կատարվում սահմանային անցակետում. ԱԱԾ–ն ժամանակ է տվել վարորդներին. լուսանկարներ

Աջ ղեկով հարյուրավոր ավտոմեքենաների վարորդներին ԱԱԾ–ն ժամանակ է տվել մինչև հունվարի 31-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետում կայանված տրանսպորտային միջոցները, հիմնականում` աջ ղեկով, խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:

Աջ ղեկով մեքենաներ ներկրողների «չափազանց գայթակղիչ» առաջարկը հավանության կարժանանա՞

Հայտնում է ՀՀ ԱԱԾ–ն` միաժամանակ նաև լուսանկարներ հրապարակելով անցակետից, որտեղ երևում են հարակից տարածքներում կայանված մի քանի հարյուրի հասնող ավտոմեքենաները։

ԱԱԾ–ն կոչ է անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում անցման կետի տարածքից դուրս բերել իրենց ավտոմեքենաները։

Ավտոմեքենաների սեփականատերերին տրվում է ժամկետ մինչև հունվարի 31-ը, դրանից հետո ԱԱԾ–ն խոստանում է կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ։