ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Տեղին չէ խանութներին մեղադրել ծխախոտ չվաճառելու համար»

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է սիգարետի շուկայում ստեղծված իրավիճակի մասին։
Sputnik
Մարգարյան. «Տեղին չէ խանութներին մեղադրել ծխախոտ չվաճառելու համար»

ԶԼՄ–ները հայտնում են, որ որոշ խանութներ հրաժարվում են սիգարետ վաճառել, որովհետև այդ շրջանառությունից ստացվող մաքուր եկամուտը չնչին է։ Մարգարյանի խոսքով` միշտ էլ այսպիսի անցումային հատվածում, երբ ակցիզ է վերանայվում, որպես կանոն` շուկան պատրաստ չի լինում այսպիսի փոփոխություններին։

«Ներկա իրավիճակն էլ է այդպիսին։ Պետք է նախևառաջ պաշարները գնահատել, ֆիքսել և ներմուծողներն ու վաճառողները նախօրոք անեին քայլեր, որպեսզի այսպիսի իրավիճակ չստեղծվեր։ Տեղին չէ խանութներին մեղադրել վաճառքից հրաժարվելու համար»,– ասում է նա։

Ըստ Մարգարյանի` խնդիրը, թերևս, կլուծվի այն ժամանակ, երբ նախկինում արտադրված ու վաճառքի հանված ամբողջ ապրանքը սպառվի։

Նշենք, որ ծխախոտը միակ ապրանքն է, որի յուրաքանչյուր տուփի վրա նշված է դրա մանրածախ վաճառքի գինը: Այսինքն, խանութներն իրավունք չունեն նշված գնից ավելի թանկ վաճառել: Եվ ստացվում է, որ վաճառքից գոյացած եկամուտը նվազել է, ինչն էլ հանգեցրել է նրան, որ շատ խանութներ սկսել են կամաց-կամաց կրճատել ծխախոտի թե՛ տեսականին, թե՛ քանակը: