Ասուլիս. «Իոսիֆ Աղաջանովի աղմկահարույց սպանությունը. ընտանիքը հանդես կգա հայտարարությամբ»

Հունվարի 24-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հնարավոր որոշմանը:
Sputnik

Ասուլիսին կմասնակցեն սպանված երիտասարդի հայրը` հայտնի հայ կենսաքիմիկոս, բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Աղաջանովը, զոհի ավագ քույրը՝ Ելենա Աղաջանովան և փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Ասուլիս. «Իոսիֆ Աղաջանովի աղմկահարույց սպանությունը. ընտանիքը հանդես կգա հայտարարությամբ»

1996 թվականին Մհեր Ենոքյանը մահապատժի դատապարտվեց, սակայն դատավճիռը չի իրագործվել. 2003 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: