Արցախում հայրը կրակել է շնագայլի վրա, բայց գնդակը դիպել է որդու գլխին

38-ամյա հորը կրակոցի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 11 տարեկան որդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Spunik. Արցախում հոր արձակած գնդակից տուժել է 11 տարեկան որդին։ Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ` հունվարի 22-ին, ժամը 20:00-ի սահմանում։

Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ն. Ս-ն իրեն պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգով, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, կրակել է շնագայլի վրա։

Կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել է որդու՝ 2008թ.ծնված Տ. Ս-ի գլխի հետնամասին, ինչի հետևանքով տղան ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով:

Ինքնաձիգը վերցրված է:

Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: