Վթար Արմավիրի մարզում. ուղևորներից մեկը տեղում է մահացել, մյուսը՝ բուժհիմնարկում

Կեսգիշերն անց ողբերգական վթար է տեղի ունեցել Արմավիր-Սարդարապատ ճանապարհին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Ժամը 01:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հանրապետությունում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Հ., ծնված 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Պատահարի հետևանքով ուղևոր Ջ. Խ.-ն (1952 թ.) տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորները  ուղևորները՝ Ջ. (2001 թ.), Ա. (2000 թ.), Հ. (2009 թ.) Հ.-ները, Հ. Ն.-ն (1981 թ.) և վարորդը հոսպիտալացվել են Արմավիրի բժշկական կենտրոնում, որտեղ Հ. Ն.-ն մահացել է, Ջ. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Ա. Հ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ժամը 03:20-ի սահմաններում Տ. Հ.-ն տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ջ. և Հ. Հ.-ները՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ջ. Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ. Հ.-ինը՝ բավարար: