Նազենի Հովհաննիսյանը «բենթլի է առել». զվարճալի տեսանյութ

Հայտնի դերասանուհին հիացած պատմում է իր «գազանի» մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram սոցիալական ցանցի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել։

Ի՞նչ է գրում Նազենի Հովհաննիսյանն իր օրագրում. նա մի հատված է հրապարակել

«Ձիս ծախեցի, մեքենա առա, փոքր է, բայց ոչինչ)) Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել»,– տեսանյութին կից գրել է նա։

Դերասանուհին թվարկել է փոքր մեքենայի արժանիքները։

«Կայանում ես որտեղ ուզես, թեկուզ ինչ- որ թփի վրա կամ մեկի շքամուտքում։Ավտոտնակ պետք չէ, սովորական տնակն էլ կանցնի։ Շատ քիչ է ծախսում .... ամեն ինչը։ Լվալ պետք չի, մեկ - մեկ փոշու շորով թեթև... հասկացաք։ Տնեցիները չեն ասի թե բա տար, բեր, արի - գնա,,, ՏԵՂ ՉԿԱ !!. Հանգիստ կարող եք խմել, որովհետև եթե շատ խմած լինեք չեք ԿԱՐՈՂԱՆԱ նույնիսկ նստել ղեկին, էլ ուր մնաց վարել ( փոքրրրր է )) մնացածն ինքներդ թվարկեք, իսկ ես գնամ գազ լցնեմ, վերջացավ բենզինս»,– նշել է նա։

Գրառման վերջում Նազենին հույս է հայտնել, որ կարողացել է մարդկանց ժպիտ պարգևել։

«Ամանորից հետո ամԵնօրյա հոգսերն ենք սկսում մեկիկ- մեկիկ հավաքել, հուսամ մի քիչ ժպտացիք՝ մոռանալով հոգսերը»,– գրել է նա։

Հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում։ Նա մշտապես հետաքրքիր լուսանկարներ է հրապարակում, փիլիսոփայական գրառումներ անում և տարբեր պատմություններ պատմում։

Լինելով հայկական շոու բիզնեսի թիվ 1 դեմքերից մեկը` Նազենին, նվաճելով հայալեզու համացանցը, հայտնի է դարձել նաև արտասահմանում։ Նա ավելի քան 330 հազար բաժանորդ ունի։