Գեղամյան.«Չավուշօղլուի հայտարարությամբ Թուրքիան փորձ արեց ճնշում գործադրել Հայաստանի վրա»
© Sputnik
Նա հիշեցրեց, որ Թուրքիան ակտիվ կերպով երկկողմանի և եռակողմ ձևաչափում աշխատում է թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ իրանական կողմի հետ։
«Այս հայտարարությամբ Թուրքիան ևս մեկ անգամ փորձ է արել Հայաստանի վրա ճնշում գործադրել` ցույց տալու համար, որ տարածաշրջանում իր ասելիքն ունի և պետք է հաշվի նստենք այդ ասեիքի հետ։ Այս պահին սա ինչ-որ առումով բնական է, որովհետև Հայաստանը ոչ մի հստակ ձևակերպում չի տվել, արտաքին քաղաքական որևէ հստակ ռազմավարություն մշակված չէ։ Քանի հստակ ձևակերպումներ չկան, մենք անընդհատ լսելու ենք նման հայտարարություններ»,–ասում է Գեղամյանը։
Թուրքագետի խոսքով` Թուրքիան փաստացի, անուղղակի կերպով խառնված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։