Հենց օդանավում ձերբակալվել է Սորգուտ–Մոսկվա ինքնաթիռն առևանգող տղամարդը

Նախնական տվյալներով` 41–ամյա տղամարդը գտնվել է ոչ սթափ վիճակում ու որոշել է արտակարգ իրավիճակ ստեղծել «Աերոֆլոտի» օդանավում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. «Աերոֆլոտ» ավիաընկերության Սորգուտ–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը առևանգողը ձերբակալվել է հենց ինքնաթիռում։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեին, կարգը խախտողը` 41–ամյա Պավել Շապավալովը, գտնվել է ոչ սթափ վիճակում։

Սուրգուտ–Մոսկվա ինքնաթիռի ուղևորն առևանգել է օդանավն ու պահանջել է ուղղվել Աֆղանստան

Սկզբից տղամարդը պահանջել է ուղղություն վերցնել դեպի Աֆղանստան, սակայն անձնակազմին հաջողվել է համոզել նրան լիցքավորվելու համար վայրէջք կատարել Խանտի Մանսիյսկում։

Ինքնաթիռում եղել է 69 ուղևոր, այդ թվում` մեկ նորածին, ինչպես նաև անձնակազմի յոթ անդամ։

Վերջին տվյալների համաձայն` ավելի վաղ չարագործը հաճախ է հայտնվել իրավապահ մարմինների տեսադաշտում։

Այսպես` նրան պատասխանատվության ենթարկել ալիմենտները չվճարելու, գողության, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։