Տարաբևեռ կարծիքների կարուսելը. ո՞վ կհսկի ԱԱԾ–ին ու ոստիկանությանը

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ` քննադատելով Սահմանադրությունը, որը «Սերժ Սարգսյանի պատվերով է սարքվել», խոստանալով վերացնել սուպերվարչապետության ինստիտուտը, որին ենթարկվում են այդ թվում ուժային կառույցները։ Այսօր, երբ իշխանությունը պատկանում է մեկ քաղաքական ուժին, լրիվ այլ խոսակցություններ են սկսվում։
Sputnik

Հայաստանում նոր կառավարության կառուցվածքի մասին նոր օրինագիծ դեռ չկա, ու երբ այն հայտնվի, այդ ժամանակ հնարավոր կլինի հաստատ ինչ–որ բաների մասին խոսալ։ Օրինակ, նախարարությունների թվի մասին, կամ Ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության վերահսկման մասին. հարց, որը չէր անտեսվել դեռ նախորդ տարվա մայիսին։

Վարչապետը սուպե՞ր է, թե՞ պատասխանատու. ընդդիմությունն ու իշխանությունը տարակարծիք են

Հիշեցնենք` 2018 թվականի մայիսի 1–ին, երբ խորհրդարանում վարչապետի ընտրություններ էին անցնում, Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Ես ասել եմ ու կրկնում եմ, որ Հայաստանում կառավարման սուպերվարչապետական մոդել է ստեղծվել, որում ԱԱԾ–ն ու ոստիկանությունը պատկանում են վարչապետին։ Դա պետք է փոփոխվի, ես կրկին հայտարարում եմ դրա մասին։ Կարծում եմ, որ ոստիկանությունն ու ԱԱԾ–ն պետք է նախարարություն դառնան ու ենթարկվեն խորհրդարանին, այլ ոչ թե անձամբ վարչապետին...  Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ վատ է, երբ խորհրդարանը չի կարող հարցեր տալ ոստիկանապետին»։

Մոտավորապես նույն ժամանակ Փաշինյանի մտերիմներից, այն ժամանակ պարզապես Արարատ Միրզոյանը, իսկ ներկայումս` ԱԺ խոսնակը, հայտնել էր. «Եթե ուժային կառույցները չենթարկվեն խորհրդարանի հսկողությանը, չգան Ազգային ժողով, դրանք կարող են օգտագործվել վարչապետի կողմից քաղաքական նպատակներով` ընդդիմությանը ճնշելու համար»։

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետքերո՞վ է գնում. քաղտեխնոլոգը պարզաբանում է իրավիճակը

Այդ խոսքերը հնչել են մի քանի ամիս առաջ. իսկ այսօր, ակնհայտ, «իրավիճակ է փոխվել», ընդ որում` լրիվ հակառակ ձևով։ Հավանաբար, մտածելով, որ եթե ընդդիմություն գոյություն չունի, ապա ճնշելու բան էլ չկա, իշխանությունը որոշել է շտկել իր մոտեցումները ուժային գերատեսչությունների գործունեության վերահսկողության հանդեպ։ Այսօր Միրզոյանը կարծում է, որ ԱԱԾ–ն անպայման պետք է ենթարկվի վարչապետին, այլ որոշումը «լուրջ քաղաքական սխալ։ կլինի, իսկ ոստիկանության հարցը կարելի է քննարկել»։

Հնարավոր է,  դա միայն Միրզոյանի անձնական կարծիքն է, սակայն առանց կրակի ծուխ չի լինում։ Իզուր չէ, որ այդ խոսքերը խիստ քննադատության արժանացան «Լուսավոր Հայաստանի» կողմից, որը ներկայացնում է իրեն որպես ընդդիմություն։ Միրզոյանի մոտեցումը քննադատեցին ԱԺ այդ խմբակցության և՛ ղեկավար Էդմոն Մարուքյանը, և՛ քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Գորգիսյան. «Ունենալու ենք վարչապետ, որը պատասխանատու և հաշվետու չի լինելու որևէ մեկի առաջ»

Վերջինս արդարացիորեն նշել է, որ այն փաստարկը, թե ուժայինները տիրապետում են պետական գաղտնիքների, չի կարող ընդունվել, քանի որ ոչ ոքի մտքով չի անցնի ստիպել ասենք ԱԱԾ ղեկավարին ԱԺ ամբիոնից խոսել գերատեսչության անցկացրած գործողությունների մասին։

Դավիթ Շահնազարյանը, որը ժամանակին ազգային անվտանգության նախարար էր,այդ համակարգին խորթ մարդ չէ, վստահ կարծում է, որ և՛ ԱԱԾ–ն, և՛ ոստիկանությունը պետք է նախարարության կարգավիճակ ունենան. դրանք չպետք է ենթարկվեն պետության ղեկավարին, լինի դա վարչապետ կամ նախագահ։

Ի դեպ` կարծիքների այդ բազմազանության մեջ, կտրուկ հայտարարությունների ու հակառակ կարծիքների արտահայտման տեղատարափի մեջ, մի հետաքրքիր պահ կա.

ստացվում է`անընդունելի է, որ ԱԱԾ–ն ու ոստիկանությունը ենթարկվեն Սերժ Սարգսյանին, իսկ Նիկոլ Փաշինյանին ուժայիններին կարելի է ենթարկել։

Դա նույնիսկ ոչ թե տարօրինակ է, այլ պարզապես չի համաձայնեցվում ժողովրդավարության, հավասարության ու օրենքի գերակայության մասին պատկերացումներին։

Ինչևիցե, վերջնական եզրակացություններ անելու համար անհրաժեշտ է սպասել պաշտոնական փաստաթղթի, որը նկարագրում է կառավարության կառուցվածքը։ Հնարավոր է, որ ուժային կառույցները մեկ անձին չպատկանեն ո՛չ հիմա, ո՛չ ապագայում։

Սակայն  իշխանության ներկայացուցիչների հայացքների նման բևեռային փոփոխությունն ինքնին զգուշավորություն է առաջացնում։