Թորոսյան. «Սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը բնորոշ է սեզոնին»
© Sputnik
Հիվանդացության վիճակագրությունը օրեցօր անկում է ապրում: Այս մասին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ նախարարի՝ Հայաստանում օրեցօր գրանցվում են ավելի քիչ հիվանդներ, հիվանդանոցներն էլ այլևս նախկին ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում:
Արսեն Թորոսյանը շեշտել է, որ առկա է նաև հոսպիտալացված երեխաների թվի անկում` ի տարբերություն նախորդ շաբաթվա, և այդ թիվը ստաբիլ անկում է ապրում: